Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Ասում են

Ասում են
14.11.2022 | 09:24

Իրանն արդեն երկար ժամանակ ցանկություն է հայտնում կառուցել Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատվածը Հայաստանի տարածքում՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանը նման ռեսուրսներ չունի, բացի այդ, դրան խանգարել են ներհայկական խնդիրները, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի։


Պայմանագիրը, որը վերջերս Իրանի հետ ստորագրվեց ճանապարհի և Քաջարանի թունելի վերաբերյալ, կարևոր նշանակություն ունի, քանի որ իրանական ներկայությունը Հայաստանում կուժեղանա։ Դա անվտանգության ոլորտում լրացուցիչ բաղադրիչ կստեղծի:


Հարութ Առաքելյան
Իրանագետ

Դիտվել է՝ 72314

Մեկնաբանություններ